MUEHLE

View Cart “Ալունիտ Muehle, 100 գր” has been added to your cart.

Իր անվան համար Muehle ապրանքանիշը (որը մինչև 2006 թ. հայտնի էր որպես Muehle Pinsel) պարտական է Օտտո Յոհաննես Մյուլլերին: 1945 թ. Գերմանիայի լեռներում նա հիմնադրեց ձեռագործ վրձիններ արտադրող ընկերություն: 1950-ականների կեսերին ծնվեց սադափից բռնակով սափրման բացառիկ վրձին ստեղծելու գաղափարը: Հաջորդ տասնամյակների ընթացքում ստեղծվել են բազմաթիվ նոր ապրանքներ, որոնք համալրել և ձևավորել են բարձրորակ արտադրանքի ամբողջական շարքը: 2006 թ. բացվել է «Mühle Collection» փոքրիկ թանգարանը, որտեղ ներկայացված է խոնավ սափրման արվեստի մասին պատմող շուրջ 1000 ցուցանմուշ՝ հավաքված ավելի քան 200 տարվա ընթացքում: 2008 թ. ներկայացվեց MUEHLE SKIN CARE կոսմետիկ միջոցների առաջին հավաքածուն: Դրանում ընդգրկված օճառները, քսուքները և լոսյոնները 99 տոկոսով բաղկացած են բուսական բաղադրիչներից՝ մեղրամոմ, հանքային նյութեր, եթերային յուղեր և այլն: Նույն տարում բացվեց նաև Manufactory ցուցասրահ-արհեստանոցը, որի այցելուները կարող են հետևել վարպետների աշխատանքին և տեղում տեսնել, թե ինչպես է ծնվում ձեռագործ արտադրանքը:

Updating ..
Your cart is currently empty.
Subtotal 15,500 Դ

ԳՆԵԼ 1 ԿԼԻԿՈՎ

Կարող եք պարզապես նշել հեռախոսահամար, և մեր օպերատորը Ձեզ հետ կապ կհաստատի՝ պատվերը ձևակերպելու համար: